Քարդաշյանը ցուցադրել է դստեր լուսանկարը. Երկրպագուների կարծիքը կիսվել է
06/12/2013 20:48

Քարդաշյանը ցուցադրել է դստեր լուսանկարը. Երկրպագուների կարծիքը կիսվել է

Իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է ուրախացնել երկրպագուներին: Քիմը ցուցադրել է կես տարեկան դստեր լուսանկարը:

Աստղը դստեր լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում: Լուսանկարում փոքրիկ Նորին Քիմի ընկեր Ջեֆ Կունսի հետ է: 

Քիմի երկրպագուները լուսանկարի մեկնաբանություններում հաճոյախոսություններ են գրել: Ոմանց մոտ հարց է առաջացել, թե ինչու փոքրիկի հագուստը վարդագույն չէ:

Քարդաշյանի երկրպագուների կարծիքը կիսվել է՝ ոմանք պնդել են, թե Նորին հայրիկին է նման, մի մասն էլ հայտարարել է, որ աղջնակը մայրիկին է նման: 

Հիշեցնենք, որ Նորիի լուսանկարը առաջին անգամ հրապարակել է հայրը՝ Քանյե Ուեսթը՝ Քիմի մայրիկի շոուի ժամանակ:

 

Քարդաշյանը ցուցադրել է դստեր լուսանկարը. Երկրպագուների կարծիքը կիսվել է