.jpg)
Ազատ է արձակվել «օրենքով գող» Սերգեյ Վոլկովը՝ Վոլչոկը (Տեսանյութ)
Սամարայի հիվանդանոցներից մեկից այսօր ազատ է արձակվել 53-ամյա «օրենքով գող» Սերգեյ Վոլկովը, ով քրեական աշխարհում հայտնի է Վոլչոկ կամ Կոմունյայ մականուններով:
2009 թ.-ին Վոլկովը Տվերի դատարանի կողմից կանխամտածված սպանության համար դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելու պայմանով:
Դատավարությունը տևել է 1.5 տարի, և դատավորը կարող էր Վոլչոկին դատապարտել 6-15 տարվա ազատազրկման, սակայն որոշել է սահմանափակվել 6 տարով:
2007 թ.-ին Վոլչոկի զոհն էր դարձել 30-ամյա Մաքսիմ Լաևսկին, ով Վոլկովին «Սովա» սրճարանի մոտ համասեռամոլ էր անվանել, ինչից հետո «օրենքով գողը» դանակի երեք հարված էր հասցրել երիտասարդին, ով տեղում մահացել էր:
Հիշեցնենք, որ Վոլչոկը «օրենքով գող» է կարգվել 1993 թ.-ին՝ մի քանի տասնյակ գողերի մասնակցությամբ կայացած «սխոդկայի» ժամանակ: Վոլչոկը հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Սևերովի՝ Սաշա Սևեռնիի հետ վերահսկում էր Տվերի մարզի քրեական խմբավորումները