Բժիշկները էթիկայի կանոնների խախտման համար պատասխանատվության կենթարկվեն
06/12/2013 19:15

Բժիշկները էթիկայի կանոնների խախտման համար պատասխանատվության կենթարկվեն

Բժշկական կենտրոնների հետ առնչվող քաղաքացիները հաճախ են դժգոհում բուժաշխատողների անփույթ վերաբերմունքից, կոպիտ պահվածքից, անտարբերությունից. Հատկապես դժգոհում են պետպատվերի ու սոցփաթեթի շրջանակներում բուժհաստատություններ դիմած քաղաքացիները:

Aysor.am-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ասաց, որ նախարարության թեժ գծին նույնպես նման բողոքներ ու դժգհություններ ստանում են. դժգոհություններ են հնչում նաև ընդհանուր վճարման համակարգում բուժծառայություններից օգտվող քաղաքացիներից:

Սակայն Ս. Քրմոյանը այն կարծիքին չէ, որ միանշանակ մեղավոր են բուժծառայությունների աշխատակցիները, պատահում է նաև պացինետների կողմից պարզապես նախատրամադրվածություն է լինում. «Ցանկացած դեպքում թեժ գծով զանգահարում են, մենք քննում ենք. չէ որ պացինետը ի վերջո ծառայության որակից չի բողոքում, այլ վերաբերմունքից է բողոքում»:

Որ խնդիրը կա, նա չժխտեց, միայն նշեց, որ առողջապահության նախարարությունը հաստատել է «Բժշկական որակի ապահովման և հակակոռուպցիոն ծրագիրը», որն ուղղված է բժշկական ծառայությունների որակի ապահովմանը և պատշաճ բուժծառայությունների տրամադրմանը:

Ս. Քրմոյանը նաև փոխանցեց, որ պետպատվերի պայմանները խստացվելու են, որպեսզի պետպատվերի շրջանակներում բուժծառայություններից օգտվող հիվանդների համար բարելավված ծառայություններ մատուցվի:

Բացի ծրագրից, նախարարությունը քարոզչական աշխատանքներ է տանում` փորձելով բարելավվել բժիշկ-պացինետ-բուժաշխատող հարաբերությունները: Բացի «Բժշկական որակի ապահովման և հակակոռուպցիոն ծրագիրից», ԱԺ մայրության և մանկության հարցերի հանձնաժողովում քննարկում է ոլորտի էթիկայի խնդիրը:

Էթիկայի կանոնները բժշկական ասոցիացիայի հետ են մշակվում, որպեսզի բժշկական էթիկան որոշակի օրենսդրական հիմքի վրա դրվի. Էթիկայի կանոնների խախտումը որոշակի պատասխանատվություն է ենթադրում:

«Նորմալ բուժել են, սակայն էթիկական խնդիրներ կան. բժիշկը դրա համար էլ է պատասխանատվություն կրելու»,- ասաց Ս. Քրմոյանը:
 

Բժիշկները էթիկայի կանոնների խախտման համար պատասխանատվության կենթարկվեն