.jpg)
Կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի նիստը
Դեկտեմբերի 9-ին Երևանում կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը: Այս մասին հայտնում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվելու է ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թ. բյուջեն, ինչպես նաև 2014 – 2015 թթ. բյուջեի կանխատեսումները, ՍԾՏՀ գործարար խորհրդի անդամների կողմից տարեկան ներդրումները և այլն: Սպասվում է բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների այցը:
Նիստի ժամանակ քննարկվելու է առևտրի և զբոսաշրջության ոլորտներում ՍԾՏՀ անդամ-երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող առաջարկների փաթեթը:
Հանդիպման շրջանակներում նախատեսվում են տարբեր գործարար այցեր:
****
1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրած գագաթնաժողովի արդյունքում սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարներ (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) ստորագրեցին հռչակագիր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների միջև բազմաթիվ համաձայնագրեր ու հուշագրեր են ստորագրվել, ընդունվել են կարևոր փաստաթղթեր:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին «Էլիտ Պլազա» գործարար կենտրոնի 2-րդ հարկում և լինելու է փակ, սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները ցանկության դեպքում հնարավորություն կունենան շփվելու մասնակիցների հետ ընդմիջման ժամանակ՝ ժամը 13:00-ին: