Սպասվում է առանց տեղումների եղանակ
06/12/2013 10:09

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Դեկտեմբերի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:

Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 8-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-7-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկը և 9-ին գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +4 +6, երեկոյան -1 +1, գիշերը -4 -6 աստիճան ցուրտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ