.jpg)
Այսօր քաղավիացիայի միջազգային օրը
1944 թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում 52 երկիր ստորագրեց միջազգային քաղավիացիայի մասին կոնվենցիան, որը հայտնի է Չիկագոյի կոնվենցիա անունով:
Դրանով հիմք դրվեց քաղաքացիական ավիացիայի` ԻԿԱՕ-ի կազմավորմանը:
Ըստ պաշտոնական տվյալների` ներկայումս 187 երկիր է անդամագրվել այս կառույցին: Հայաստանի Հանրապետությունը դրա լիիրավ անդամ է դարձել 1992թ. և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր աշխատանքներին և որոշումների ընդունմանը:
2002թ. ԻԿԱՕ-ն իր կարգախոսը դարձրեց հետևյալ` «Թռիչքներ երկրների միջև, երկխոսություն ժողովուրդների միջև»: