Դեկտեմբերի 10-ին Կոնգրեսը երթ կանցկացնի
07/12/2013 12:50

Դեկտեմբերի 10-ին Կոնգրեսը երթ կանցկացնի

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակից Հայ Ազգային Կոնգրեսը կանցկացնի իր ավանդական երթը` մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով:

«Հայ ազգային կոնգրեսը երթին հրավիրում է բոլոր կոնկրետ խնդիրներով՝ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին: Թող այդ օրը դառնա բոլոր իրավունքների պաշտպանության օրը:

Ցանկացած մարդ, ով համարում է իր իրավունքը խախտված, լինի դա ազատ խոսքի, արդար ընտրությունների, արդարադատության, սեփականության անձեռնմխելիության, գործարարության ազատության, էկոլոգիական իրավունքի, կենսաթոշակային համակարգի արդարության բնագավառում, կարող է այդ օրը մասնակցել երթին՝ իր բողոքը մեր հանրության և միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու նպատակով:

Այս բոլոր հարցերի լուծման գրավականը հասարակական համախմբմամբ` ուժ ցույց տալու մեջ է

Կոնգրեսը բոլորին կոչ է անում ակտիվորեն մասնակցել դեկտեմբերի 10-ի երթին` ի ցույց դնելու ժողովրդավարական Հայաստան կերտելու հաստատակամությունը»,- ասված է հայտարարության մեջ: 
 
 

Դեկտեմբերի 10-ին Կոնգրեսը երթ կանցկացնի