Valve-ի ինժեները 2 նոր «մկնիկ» է ստեղծել, որոնք չեն կառավարվում ձեռքով
07/12/2013 15:47

Valve-ի ինժեները 2 նոր «մկնիկ» է ստեղծել, որոնք չեն կառավարվում ձեռքով

Valve ընկերության ինժեներ Բեն Կրասնոուն փորձի շրջանակներում երկու սարքավորում է ստեղծել, որը կարող է օգտագործվել խաղերի կառավարումը հեշտացնելու համար: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Առաջինի վրա հնարավոր է նստել ու կառավարել՝ այդ ընթացքում նայելով շուրջը:

Ինժեները ընդունել է, որ իր ստեղծած «մկնիկը» զիջում է իսկական «մկնիկին», սակայն կարող է ավելի կիրառելի լինել, օրինակ, վիրտուալ իրականության մեջ:

Մյուս «մկնիկը» տեղադրվում է բերանի մեջ և կառավարվում լեզվով: Հայտնի չէ, արդյոք Valve-ը կսկսի՞ դրանց արտադրությունը, թե ոչ: 

 

 

 

Valve-ի ինժեները 2 նոր «մկնիկ» է ստեղծել, որոնք չեն կառավարվում ձեռքով