.jpg)
19-ամյա աղջիկը արտասվում է արյուն-արցունքներով. Լուսանկարներ
Դոմինիկյան Հանրապետությունից 19-ամյա Դելֆինա Սեդենյոն արտասվում է արյուն-արցունքներով և քրտնարտադրության ժամանակ արյունահոսում:
Utro.ru-ի փոխանցմամբ՝ Սեդենյոն հիվանդ է արդեն 4 տարի, սակայն բժիշկները մինչև այժմ չեն կարողանում նրան օգնել: Մի անգամ աղջկա աչքերից արյունահոսությունը չի դադարել 15 օր շարունակ և նրան տեղափոխել են հիվանդանոց ու արյան փոխներարկում արել:


Դելֆինան թողել է դպրոցը, քանի որ համադասարանցիները վախենում են արյունով արտասվող աղջկանից:


Մի քանի ամիս առաջ Դելֆինան երիտասարդ տղայի է հանդիպել, ով նոր շունչ է հաղորդել հիվանդ աղջկա կյանքին:

Նշվում է, որ աղջիկը տառապում է աշխարհում շատ հազվագյուտ հանդիպող գեմոլակրիա հիվանդությամբ, որն առաջանում է արցունքաբեր գեղձերի ուռուցքի կամ կանանց օրգանիզմում հորմոնների ավելցուկի պատճառով: