Պլաստիկե սպասքը` գլխացավի ու չբերության պատճառ
07/12/2013 15:22

Պլաստիկե սպասքը` գլխացավի ու չբերության պատճառ

Պլաստիկե սպասքն իր մեջ պարունակում է բիսֆենոլ Ա միացություն, որը կարող է դառնալ սրտային հիվանդությունների, չբերության ու գլխացավերի պատճառ:

Կանզասյան համալսարանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ պլաստիկե ափսեներից սնվող մկների ակտիվությունն օրեցօր նվազում է և մի քանի օրից նրանք կամ սատկում են, կամ` հիվանդանում:

Փորձը ցույց է տվել նաև, որ պլաստիկե ափսեներից չսնվելու դեպքում, մկների մեզի մեջ 2/3-ով պակասում է բիսֆենոլ Ա-ի պարունակությունը:

Հատկապես վտանգավոր են պլաստիկ շշերը, ափսեներն ու բաժակները:
 

Պլաստիկե սպասքը` գլխացավի ու չբերության պատճառ