Իբրահիմովիչ. «ՊՍԺ-ն յուրահատուկ թիմ է»
07/12/2013 17:44

Իբրահիմովիչ. «ՊՍԺ-ն յուրահատուկ թիմ է»

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընդգծել է, որ գոհ է թիմում տիրող մթնոլորտից, ինչպես նաև խոսել է իր երազանքների մասին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«ՊՍԺ-ն յուրահատուկ թիմ է: Այստեղ տիրում է հիանալի մթնոլորտ, որը մինչ այժմ չեմ զգացել ոչ մի այլ թիմում` բացառությամբ «Միլանի»: Հիանալի ընտրված կազմ է, և մենք մշտապես աջակցում ենք մեկս մյուսին:

Ես էլ բոլորի նման երազանքներ ունեմ: Բայց հասկանում եմ, որ եթե դրանք իրականանան, հետևանքները կարող են շատ վատը լինել: Այնպես որ, թող դրանք մնան երազանքներ և կյանքի չկոչվեն»,- նշել է Իբրահիմովիչը:
 

Իբրահիմովիչ. «ՊՍԺ-ն յուրահատուկ թիմ է»