.jpg)
Աճուրդում վաճառվել են Էլվիս Փրեսլիի կոշիկները, գիշերազգեստն ու մեքենան
Բեվերլի Հիլզում կայացած Juliens աճուրդի ժամանակ 173 հազար դոլարով վաճառվել են Էլվիս Փրեսլիի սպիտակ լիմունզինը, զամշե կոշիկներն ու գիշերազգեստը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ 1972թ.-ի սպիտակ լիմունզինի սրահում տեղադրված է ցուցանակ այն մասին, որ այն ստեղծվել է հատուկ երգչի համար:
Դրա նախնական գինը աճուրդում սահմանվել էր 60-80 հազար դոլար: Մեքենայի հետ նոր տերը ստացել է երգչի նկարները մեքենայում, ինչպես նաև՝ Էլվիս Փրեսլիի անունով մեքենայի գրանցման քարտը: Իսկ կապույտ զամշե կոշիկները, որոնք պատկանել են երգչին, վաճառվել են 76,8 հազարով: