Կլինսման. «Գերմանացիների հետ խաղը յուրահատուկ կլինի»
07/12/2013 14:45

Կլինսման. «Գերմանացիների հետ խաղը յուրահատուկ կլինի»

ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կարծում է, որ աշխարհի 2014 թ. առաջնության վիճակահանության ժամանակ բախտն իրենց չի ժպտացել: Ամերիկացիները կխաղան պորտուգալացիների, գանացիների հետ, ովքեր աշխարհի նախորդ առաջնություններում պայքարից դուրս են թողել ԱՄՆ-ի թիմին, ինչպես նաև Կլինսմանին հարազատ գերմանացիների հետ: Վերջինիս կազմում Կլինսմանը անցկացրել է 108 խաղ, ինչպես նաև երկու տարի կատարել է այդ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները:

«Մենք հայտնվել ենք ամենաբարդ խմբերից մեկում,- Կլինսմանի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Մեզ բաժին է հասել Պորտուգալիայի հավաքականը, որի կազմում խաղում է Քրիշտիանու Ռոնալդուն: Գանացիների դիմակայությունը ամերիկացիների հետ լուրջ պատմություն է, իսկ գերմանացիների հետ խաղը յուրահատուկ կլինի: Բայց սա աշխարհի առաջնություն է: Հույս ունենք, որ կկարողանանք զարմացնել: Մտադիր ենք լավ նախապատրաստվել ու վստահ լինել մեր ուժերին»: 

Կլինսման. «Գերմանացիների հետ խաղը յուրահատուկ կլինի»