.jpg)
Մատերացցի. «Բալոտելլիին շատ եմ սիրում»
Իտալիայի ազգային հավաքականի և «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացցին հետաքրքիր պատմություն է պատմել իր մարզական կարիերայից` Մարիո Բալոտելլիի մասնակցությամբ:
2010 թ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Ինտերն» ուժերն էր չափում «Բարսելոնի» հետ: Իտալական թիմի կազմում հանդես էին գալիս Մատերացցին և Բալոտելլին:
«Ավտոբուսի մեջ էինք և գնում էինք մարզադաշտ: Այդ ընթացքում Մարիոն կատակով ասաց, որ վատ է խաղալու, եթե խաղադաշտ դուրս մտնելու հնարավորություն ունենա: Այնուհետև նա մասնակցեց խաղին և իսկապես շատ վատ հանդես եկավ:
Ստիպված էի ծեծել Բալոտելլիին: Այնուամենայնիվ, հետո գնում էի հիվանդանոց և ուտելու բան տանում նրան: Ինձ համար Մարիոն տղայի կամ եղբոր պես է: Ես նրան շատ եմ սիրում»,- նշել է Մատերացցին: