Պելե. «Բրազիլիայի հավաքականը կխաղա եզրափակչում»
07/12/2013 17:00

Պելե. «Բրազիլիայի հավաքականը կխաղա եզրափակչում»

Ֆուտբոլի արքա Պելեն վստահ է, որ Բրազիլիայի հավաքականը կխաղա աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակչում: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Ես հավատում եմ Բրազիլիայի հավաքականի հաջողությանը և կարծում եմ, որ նրանք կմասնակցեն Մունդիալի եզրափակչին: Այս ընտրանին ունի այն, ինչը մեզ ժամանակին չէր բավականացնում որոշակի իրավիճակներում:

1950 թ. կայացած եզրափակչից հետո, երբ մենք պարտվեցինք Ուրուգվայի հավաքականին, տեսա, թե ինչպես էր լալիս հայրս և չեմ ուզում, որ արցունքներս տեսնեն իմ երեխաները»,- հայտարարել է Պելեն:
 

Պելե. «Բրազիլիայի հավաքականը կխաղա եզրափակչում»