.jpg)
Պրանդելլի. «Հուզվում ենք միայն պայմանների պատճառով»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին մեկնաբանել է աշխարհի 2014 թ. առաջնության վիճակահանության արդյունքները: Իտալիայի ընտրանին հայտնվել է այսպես կոչված «մահվան խմբում», որում փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարեն նաև Իտալիայի, Ուրուգվայի ու Կոստա Ռիկայի ընտրանիները:
«Մեր խմբում աշխարհի 3 չեմպիոն կա: Սակայն մենք չենք հուզվում: Հուզվել կարելի է այն ժամանակ, երբ ԶԼՄ-ներն ասեն, որ թեթև խմբում ենք հայտնվել,- ասել է Պրանդելլին:- Իտալիան աշխարհի չեմպիոն է դարձել 4, Ուրուգվայը՝ 2, Անգլիան՝ 1 անգամ:
Հուզվում ենք միայն պայմանների պատճառով, որովհետև անկախ նրանից, թե ում հետ ես խաղում, ստիպված ես գործ ունենալ եղանակի հետ: Արդեն խաղացել ենք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում և գիտենք, թե մոտավորապես ինչպիսի պայմաններ են մեզ սպասվում:
Ամենաբարդ մրցակիցը, այնուամենայնիվ, Կոստա Ռիկայի հավաքականն է, քանի որ նրա մասին շատ քիչ բան գիտենք»: