.jpg)
Թուրքիա. «0 խնդիր հարևանների հետ» կամ՝ «առանց հարևանների»
Թուրքիան իր շուրջ ընթացող վերափոխումներին ու տարածաշրջանի հարևան երկրներին նայում է իրեն ցանկալի տեսանկյունից, ինչը թուրքական արտաքին քաղաքականության «0 խնդիր հարևանների հետ» բանաձևը վերածում է «առանց հարևաններ», կամ ավելի ճիշտ «առանց այնպիսի հարևաններ, ինչպիսիք կան» բանաձևի:
Թուրքիա-Եգիպտոս
Թուրքիան աջակցում է արդեն ընդդիմադիր դարձած «Մուսուլման եղբայրներին», որի համար խիստ սրվել են թուրք-եգիպտական հարաբերությունները, ընդհուպ մինչև դեսպաններին երկրներից վտարելու աստիճան:
Թուրքիա-Սիրիա
Թուրքիան աջակցում է Սիրիայում կռվող իսլամականներին, որի համար սիրիական իշխանությունները բազմիցս մեղադրում են Թուրքիային: Էն որ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան պայքարում է իսլամականների դեմ, էն որ սիրիա-թուրքական սահմանին Սիրիայի իսլամականներին հասցեագրված զինամթերքով բեռնված մեքենաներ են բռնագրավվում, էն որ սահմանային անցակետերն են փակվում, իբր թե իսլամականների ներհոսքը դեպի Թուրքիա, կամ հակառակ ուղղությամբ կասեցնելու համար և այլն՝ այս ամբողջը ֆիկցիա է, կամ թուրքերի կողմից լավ բեմադրված սցենար:
Թուրքիա-Իրաք
Թուրքիան ջերմացնում է հարաբերություններն իրաքյան Քրդստանի հետ: Մասուդ Բարզանիի այցելությունը Թուրքիա, հանդիպումն Էրդողանի հետ, վերջին օրերի թուրք-քրդական երկկողմանի հանդիպումներն ու կնքված պայմանագրերը զայրացրել են Իրաքի կենտրոնական իշխանություններին:
Թուրքիան հարևան երկրների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ առաջնորդվում է «հարևանիդ թշնամին քո բարեկամն է» սկզբունքով, ինչը պետք է ուղեցույց լինի Թուրքիայի հարևան երկրների համար նրա հանդեպ վարվող քաղաքականության մեջ: