Ա. Շաքարյան. Թուրքիայի արտգործնախարարի այցը շոու է
09/12/2013 13:14

Ա. Շաքարյան. Թուրքիայի արտգործնախարարի այցը շոու է

Թուրքիայի արտգործնախարարի այցը Երևան շոու է: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Արտաք Շաքարյանը:

Ըստ բանախոսի՝ այս քայլով Թուրքիան ցանկանում է աշխարհին ցույց տալ իր «հանդուրժողականությունը»:

Թուրքագետը նշեց, որ աշխարհում կքննարկվի այն հարցը, որ Դավութօղլուն ընդունել է հրավերն ու այցելել է Հայաստան, և բնավ կարևոր չէ, թե ինչ հանդիպումներ կլինեն Երևանում:

«Եթե նույնիսկ որևէ հանդիպում չլինի, ապա Դավութօղլուն կհայտարարի, որ եղել է գաղտնի հանդիպում»,-ասաց Արտակ Շաքարյանն ու առաջարկեց Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումը հեռարձակել ուղիղ եթերով՝ չարաշահումների տեղիք չտալու համար:
 
Նախորդող հրապարակում՝ «Դավութօղլուն ճիշտ կանի Երևանում այցելի Ցեղասպանության հուշահամալիր»

Դավութօղլուին հրավիրել են Երևան




 

Ա. Շաքարյան. Թուրքիայի արտգործնախարարի այցը շոու է