20-ամյա տղան վնասվածք է ստացել հրավառության նյութ պատրաստելու ժամանակ
09/12/2013 18:12

20-ամյա տղան վնասվածք է ստացել հրավառության նյութ պատրաստելու ժամանակ

Դեկտեմբերի 8-ին` ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքն ստացել է Զվարթնոց թաղամասի ծիրանանոցում հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
 

20-ամյա տղան վնասվածք է ստացել հրավառության նյութ պատրաստելու ժամանակ