.jpg)
Բրազիլիայում ֆուտբոլի երկրպագուների ծեծկրտուքից 2 մարդ է զոհվել (Տեսանյութ)
Բրազիլիայում «Ատլետիկո Պարանաենսե» և «Վասկո դա Գամա» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպումը դադարեցվել է երկրպագուների պահվածքի պատճառով:
Topnews.ru-ի փոխանցմամբ` Ժոինվիլի քաղաքում տեղի ունեցած հանդիպումը ստիպված են եղել ընդհատել արդեն 17-րդ րոպեին, երբ «Ատլետիկո Պարանաենսեն» 1-0 հաշվով հաղթում էր:
Երկրպագուների միջև ծեծկրտուքի հետևանքով տրիբունաներից մեկից ցած է ընկել և զոհվել երկրպագուներից մեկը:
Մեկ այլ երկրպագու ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Նշվում է, որ միջադեպի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, իսկ ոստիկանությունը ուշ է արձագանքել, քանի որ գտնվում էր մարզադաշտից դուրս: