.jpg)
Բրիթնի Սփիրսը հայտարարել է կարիերայի ավարտի մասին (Տեսանյութ)
Աշխարհահռչակ երգչուհի Բրիթնի Սփիրսը ցանկանում է ընտանիք ստեղծել և շատ երեխաներ ունենալ, այդ պատճառով նա որոշել է թողնել երգչուհու կարիերան:
Dni.ru-ի փոխանցմամբ` երգչուհին խոստովանել է, որ դեռևս 2 տարվա պայմանագիր ունի և պարտավոր է 96 համերգ ունենալ:
Սփիրսը հյուրընկալվել էր Planet Hollywood ծրագրին և պատասխանել հաղորդավար Մարիո Լոպեսի հարցերին:
Աստղը խոստովանել է, որ շուտով համերգներ է ունենալու, որոնք շատ բարդ են լինելու իր համար, քանի որ համերգներում շատ են պարային համարները:
Նրա խոսքով՝ պայմանագրով նախատեսված համերգներից հետո ինքը թողնելու է կարիերան և նվիրվի ընտանիքին:
Նշվում է, որ Սփիրսը վերջերս ընդունել է Դևիդ Լուկադոյի ամուսնության առաջարկը: