Ջերարդի վնասվածքը լուրջ է
09/12/2013 19:40

Ջերարդի վնասվածքը լուրջ է

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը կարող է բաց թողնել Անգլիայի առաջնության կարևորագույն և միաժամանակ շատ բարդ հատվածը: «Վեստ Հեմի» հետ շաբաթ օրը կայացած խաղի (4:1) 55-րդ րոպեին նա փոխարինում խնդրեց` ձգելով ազդրի մկանը: Երեկ Ջերարդը ենթարկվել է բժշկական ստուգման, և նախնական արդյունքները ֆուտբոլիստի համար շատ տհաճ են:

Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, Ջերարդը շարքից դուրս է եկել մոտավորապես մեկ ամիս ժամկետով, որի պատճառով մերսիսայդցիներն ստիպված են առանց իրենց ավագի անցկացնել «Տոտենհեմի», «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով նշված հանդիպումները բաց կթողնի նաև «Լիվերպուլի» առանցքային խաղացող Դանիել Սթարիջը:

Ջերարդի վնասվածքը լուրջ է