Պաշտոնական. «Ոսկե գնդակի» համար կպայքարեն Ռոնալդուն, Մեսսին և Ռիբերին
09/12/2013 17:54

Պաշտոնական. «Ոսկե գնդակի» համար կպայքարեն Ռոնալդուն, Մեսսին և Ռիբերին

ՖԻՖԱ-ն հայտարարել է այն 3 թեկնածուների անունները, ովքեր հավակնում են «Ոսկե գնդակին»: Ինչպես և ենթադրվում էր, վերջնական ցուցակում են հայտնվել Քրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Ֆրանկ Ռիբերին: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հավակնորդների ցանկում էին ևս 20 ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունը կկայանա 2014 թ. հունվարի 13-ին` Ցյուրիխում:
 

Պաշտոնական. «Ոսկե գնդակի» համար կպայքարեն Ռոնալդուն, Մեսսին և Ռիբերին