.jpg)
ԲՆ. Պետբյուջե մուտք է եղել 1.53 մլն.դր. գումար
ՀՀ բնապահպանության նախարարության 02-06.12.2013թ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 473.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 164.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 309.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանության նախարարության Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է 7.0կգ. տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Առգրավվել է նաև վեց հատ ձկնորսական ցանց:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.53 մլն.դր. գումար: