Նիկոլ Փաշինյան. Եթե չհասնենք իշխանափոխության, կանենք թավշյա հեղափոխություն
09/12/2013 13:22

Նիկոլ Փաշինյան. Եթե չհասնենք իշխանափոխության, կանենք թավշյա հեղափոխություն

«Մենք հասնելու ենք իշխանության փոփոխության, մենք հասնելու ենք նրան, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը չլինեն իշխանություն, իսկ իշխանություն լինելու է ՀՀ քաղաքացիների քվեն»,- այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» Կառավարման խորհրդի առաջին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարող եմ ասել, որ Քաղաքացիական պայմանագրի գործունեության արդյունքը հենց արդար ընտրությունն է: Սերժ Սարգսյանը իր անմիջական թիմով չի ունենալու այն ազդեցությունը, որը հիմա ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Եթե իրենց ինստիտուցիոնալ քայլերով չհասնենք իշխանափոխության, ապա, ինչպես ասաց Փաշինյանը, կբանեցնեն թավշյա հեղափոխություն անելու մեթոդը. «Եթե ընտրությունները չեն ծառայում ժողովրդի կամքի դրսևորմանը, ապա մենք պետք է լրջորեն ջանքեր գործադրենք և հասնենք մեր իշխանափոխության նպատակին՝ անելով դա նաև թավշյա հեղափոխության միջոցով»,- ասաց նա և ավելացրեց, որ չպետք է թույլ տան, որ որևէ ընտրություն նախապես կանխորոշված լինի:

Քաղաքացիական պայմանագիրը մասնակցելու է բոլոր համապետական ընտրություններին, պայմանագրի տեքստը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, անընդհատ պետք է փոփոխվի, յուրաքանչյուրը, ով կմիանա պայմանագրին, պետք է գա իր առաջարկով:

«Մեր կողքին լինելու են այն բոլոր մարդիկ, ովքեր լավատես են ՀՀ ապագայի վերաբերյալ»,- ասաց նա: 

Ինչ վերբերում է պայմանագրի արդյունքներին, ապա Փաշինյանը նկատեց,  որ քաղաքական գործընթացներում ճիշտ չէ ժամկետների մասին խոսել:

Նախորդող հրապարակում՝ Ս. Միքայելյան. Մի հոգի գնաց, նստեց և միանձնյա որոշում կայացրեց՝ մտնել ՄՄ
 

Նիկոլ Փաշինյան. Եթե չհասնենք իշխանափոխության, կանենք թավշյա հեղափոխություն