Փոլ Ուոքերը պատրաստվում էր հեռանալ կինոյից. Լուսանկարներ
09/12/2013 17:16

Փոլ Ուոքերը պատրաստվում էր հեռանալ կինոյից. Լուսանկարներ

Հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերի մահը ցնցել է բոլորին: Գրեթե մեկ շաբաթ անց, նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Ռիկարդո Միլլերը, ով նաև դերասանի ջիուջիցուի մարզիչն էր, լրագրողներին պատմել է Ուոքերի վերջին օրերի մասին ու հրապարակել մի քանի անհայտ լուսանկար:

Միլլերը պատմել է, որ Ուոքերը անասելի բաց և ընկերասեր մարդ էր, ով հոգնել էր փառքից: Նա որոշել էր թողնել դերասանական կարիերան և ողջ ժամանակը տրամադրել իր 15-ամյա դստերը՝ Միոդոուին: Աղջնակը մոր հետ երկար տարիներ բնակվում է Հավայան կղզիներում:

Փոլ Ուոքերը պատրաստվում էր հեռանալ կինոյից. Լուսանկարներ