ՊՍԺ-ն «Բենֆիկայի» հետ կխաղա ոչ ամբողջական կազմով
09/12/2013 18:41

ՊՍԺ-ն «Բենֆիկայի» հետ կխաղա ոչ ամբողջական կազմով

ՊՍԺ-ի մարզչական շտաբը թարմացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր նախապատրաստվում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Բենֆիկայի» հետ կայանալիք հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, վաղը կայանալիք խաղին մարզվում են 19 ֆուտբոլիստներ և նրանց թվում չկան Ալեքսը, Գրեգորի Վան Դեր Վիլը, Զլատան Իբրահիմովիչը, Տիագո Սիլվան և Մարկո Վերատտին:

Հիշեցնենք, որ փարիզյան թիմը C խմբում արդեն ապահովել է առաջին տեղը, իսկ ահա «Բենֆիկան» պայքարում է 2-րդ տեղի համար, որին հավակնում է նաև «Օլիմպիակոսը»:
 

ՊՍԺ-ն «Բենֆիկայի» հետ կխաղա ոչ ամբողջական կազմով