.jpg)
Ռոնալդու. «Աշխարհի վերջը չի լինի, եթե «Ոսկե գնդակը» չստանամ»
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն գնահատել է աշխարհի 2014 թ. առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Չեմ դիտել վիճակահանության արարողությունն ուղիղ եթերում, քանի որ այդ ընթացքում քնել եմ: Այնուամենայնիվ, հետո տեղեկացել եմ արդյունքներին:
Մենք հայտնվել ենք բավական բարդ խմբում: Գերմանիայի ընտրանին ֆավորիտ է, իսկ Գանան և ԱՄՆ-ն պինդ թիմեր են: Հուսով եմ, մենք կկարողանանք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, իսկ հետո արդեն կտեսնենք, թե ինչ կլինի:
Ակումբային մակարդակով գիտեմ, թե ինչ է նշանակում գավաթը գլխավերևում պահելը: Վստահ եմ, աշխարհի առաջնության գավաթը ձեռքում պահելն ավելի հաճելի կլինի: Դա այն է, ինչը երբեք չի մոռացվում: Մյուսների նման ես էլ եմ երազում հավաքականի հետ միասին լուրջ հաջողությունների հասնելու մասին:
Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա յուրաքանչյուր ֆուտբոլիստի մարզական կարիերայում այն շատ կարևոր է: Այո, բազմաթիվ խաղացողների համար այն կարևոր նշանակություն ունի, և ես դա կարող եմ հասկանալ, սակայն դա ընդամենը անհատական մրցանակ է:
Իհարկե, հաճելի կլինի «Ոսկե գնդակն» ստանալը, բայց եթե դա տեղի չունենա, ապա աշխարհի վերջը չի լինի: Կան շատ մեծանուն ֆուտբոլիստներ, ովքեր այդ մրցանակին այդպես էլ չեն արժանացել»,- նշել է Ռոնալդուն: