Իսպանական բանկը բաժնետոմսեր է վաճառել 4 ամսեկան երեխային
09/12/2013 14:23

Իսպանական բանկը բաժնետոմսեր է վաճառել 4 ամսեկան երեխային

Իսպանական Novagalicia Bank-ը անօրինական գործարք է իրականացրել՝ 4800 եվրոյի բաժնետոմսեր վաճառելով 4 ամսեկան երեխայի:

Vesti.ru-ի փոխանցմամբ` երեխայի ծնողները տեղյակ չեն եղել կատարվածի մասին և շփոթվել են, երբ դատարանից ծանուցում են ստացել:

Բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ կատարվածը պատահականություն է, սակայն ոստիկանությունը դրան չի հավատում:

Բանկի փաստաթղթերը ձևակերված են եղել երեխայի ծնողների անունով, իսկ գումարը փոխանցվել է երեխայի անունով բացված հաշվի վրա:

Նշվում է, որ ոստիկանությունը բանկին կասկածում է խաբեության մեջ:
 

Իսպանական բանկը բաժնետոմսեր է վաճառել 4 ամսեկան երեխային