.jpg)
Россия-24 հեռուստալիքը Օսկար է «ստացել» սուտ լուրերի համար (Տեսանյութ)
Россия-24 հեռուստալիքի լրագրողն «Օսկար» է ստացել ուղիղ եթերում: Ուկրաինացի լրագրող, եվրամայդանում անցկացվող ցույցերի կազմակերպիչներից Վիտալիյ Սեդյուկը ռուս գործընկերոջը սիմվոլիկ «Օսկարով» պարգևատրել է սուտ տեղեկություններ հաղորդելու համար:
Անսպասելիորեն հատնվելով ռուսական ալիքի տեսախցիկների առաջ՝ ուկրաինացի լրագրողը Արտյոմ Կոլայից պահանջել է ճիշտ տեղեկատվություն հաղորդել ուղիղ եթերից: Նշելով, որ ռուսական այս հեռուստաալիքը բացառապես ապատեղեկատվություն է տարածում Կիևի եվրամայդանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, Սեդյուկը խնդրել է մրցանակը փոխանցել անձամբ Россия-24-ի ղեկավար Դմիտրի Կիսիլևին:
Հիշեցնենք, որ Սեդյուկը հայտնի է դարձել իր սկանդալային ակցիաներով. «Գրեմմիի» մրցանակաբաշխության ժամանակ, օրինակ, նա փորձել էր համբուրել հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթին: