.jpg)
Ամերիկացիներն առաջարկում են Ուկրաինայի համար վերացնել եվրոպական վիզան
ԱՄՆ-ն շուտով Եվրամիության գործընկերներին խնդրելու է Ուկրաինայի քաղաքացիների համար պարզեցնել մուտքի արտոնագրային ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վիլիա Ալեքնայթե-Աբրամիքենեն:
Վաշինգտոնը, ըստ նրա, կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանն Ուկրաինայում, ինչպես նաև՝ հետևողականորեն հետևի իշխանությւնների յուրաքանչյուր քայլին:
«Ես արդեն երեք անգամ եղել եմ Մայդանում և տեսել եմ այդ դեմքերը, որոնցում չի եղել ոչ մի ագրեսիա: Նրանք ցանկանում են ապրել եվրոպական և անկախ երկրում, որն արդարացիորեն տեսնում են Եվրամիության անդամակցելով»,- ասել է դիվանագետը: