ԱՄՆ-ում ինքնաթիռները չեն թռչում, մարդիկ ցրտահարվում են փողոցներում
09/12/2013 11:50

ԱՄՆ-ում ինքնաթիռները չեն թռչում, մարդիկ ցրտահարվում են փողոցներում

ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվել է ավելի քան 2 հազար թռիչք: Los Angeles Times-ը գրում է, որ մահվան 5 դեպք է գրանցվել:

Մասնավորապես, Դալլասի մոտակայքում 26-ամյա տղամարդը մահացել է ճանապարհային պատահարի արդյունքում, երբ մեքենան անկառավարելի է դարձել ու բախվել է ծառին: 75-ամյա մի կին մահացել է սեփական տան բակում սառույցի վրա վայր ընկնելուց հետո: Տեղի մեկ այլ բնակիչ էլ ցրտահարվել է փողոցում:

Դելավեր նահանգում տեղումների պատճառով վթարներ են գրանցվել մի քանի խոշոր մայրուղիների վրա: Դրանց մի մասը անանցանելի են դարձել:
 

ԱՄՆ-ում ինքնաթիռները չեն թռչում, մարդիկ ցրտահարվում են փողոցներում