.jpg)
09/12/2013 18:30
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
Ժամը 17:30-ի դրությամբ որոշ շրջաններում՝ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,Կապանում, Մեղրիում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ավտոճանապարհների զգալի մասում՝ Թալինի, Ապարանի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում մերկասառույց է: