Մեկ օրում ավտովթարներից 8 մարդ է տուժել
10/12/2013 19:00

Մեկ օրում ավտովթարներից 8 մարդ է տուժել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 3-ը, խարդախության` 7, կողոպուտի և մաքսանենգության մեկական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Մեկ օրում ավտովթարներից 8 մարդ է տուժել