.jpg)
10/12/2013 20:57
Ադրբեջանն ու Բահրեյնը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բահրեյնի զինված ուժերի գլխավոր հրամանատար Խալիֆ բին Ահմադ ալ-Խալիֆովի հետ: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ ռազմական համագործակցության և տարածաշրջանում ստեղծված ռազմա-քաղաքական հարցերի շուրջ: