Բակո Սահակյան. Պարենային անվտանգությունը կարևոր է Արցախի համար
10/12/2013 12:04

Բակո Սահակյան. Պարենային անվտանգությունը կարևոր է Արցախի համար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հեռուստամարաթոնին եւ ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները եւ համապատասխան հանձնարարականներ տվել հանրապետության կառավարությանը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ վարչապետը, փոխվարչապետը, գյուղատնտեսության նախարարը և ազգային վիճակագրական ծառայության նախագահը:

Իր խոսքում երկրի ղեկավարը պարենային անվտանգությունը համարել է մեր պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը՝ ընդգծելով, որ նրա ապահովումը հատկապես հրամայական է Արցախի համար` հաշվի առնելով բազմաթիվ ռազմաքաղաքական գործոնների առկայությունը:

Նախագահ Սահակյանը հավանություն է տվել Արցախի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին՝ հանձնարարելով Անվտանգության խորհրդի քարտուղարին սահմանված կարգով ընթացքավորել եւ հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը` համապատասխան հանձնարարականներով:

Բակո Սահակյան. Պարենային անվտանգությունը կարևոր է Արցախի համար