.jpg)
Չերդանցև. «Երևանում հիանալի մարզաբազա են կառուցել»
«НТВ плюс» հեռուստաընկերության մեկնաբան Գեորգի Չերդանցևն անդրադարձել է օրերս շրջանառվող այն տեղեկատվությանը, ըստ որի Մոսկվայի «Սպարտակը» պատրաստվում է ձմեռային մարզումային հավաքներից մեկն անցկացնել Հայաստանում: Չերդանցևը թվիթերյան իր էջում գրել է, որ հիացած է Ավանում կառուցված Երևանի ֆուտբոլի ակադեմիայով:
«Հայաստանում մարզական հավաք անցկացնելու մասին կարող եմ ասել, որ այնպիսի հիանալի մարզաբազա, ինչիպին կառուցվել է Երևանում, եվրոպական շատ երկրներում չես գտնի»,- գրել է Չերդանցևը: