.jpg)
Չինուհին ընկերոջն այնքան է խանութներով «քարշ տվել», որ նա ինքնասպան է եղել
Չինաստանի Սյուիչժոու քաղաքի առևտրի կենտրոնում 38-ամյա Թաո Սյաոն ցած է նետվել առևտրի կենտրոնի 7-րդ հարկից և մահացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
.jpg)
Նա ընկերուհու ուղեկցել է գնումների ժամանակ 5 ժամ շարունակ և ցանկացել է արդեն տուն վերադառնալ, սակայն ընկերուհին պնդել է կոշիկի հատուկ առաջարկ ներկայացնող ևս մեկ խանութ մտնել։
Ականատեսները պատմել են, որ սկզբում վիճաբանության բարձր ձայներ են լսել: Թաոն բղավել է, որ իրենք գնել են ավելին, քան կարող են տուն տանել, իսկ ընկերուհին ևս բղավել է, ասելով, որ Թաոն ժլատ է և փչացնում է իր ամանորյա տոները։
Թաոն ձեռքի տոպրակները գցել է գետնին և թռել 7-րդ հարկից՝ ճեղքելով ամանորյա զարդարանքները և հայտնվելով հատակին։
.jpg)
Առևտրի կենտրոն եկած բժիշկները արձանագրել են Թաոյի մահը: