Աչքերի տակ սևության խնդրի լուծում տնային պայմաններում. ladynews.am
10/12/2013 19:49

Աչքերի տակ սևության խնդրի լուծում տնային պայմաններում. ladynews.am

Աչքերի տակ սև շրջանակներ, ինչպես կնճիռները կամ սպիտակ մազերը, առաջանում են տարիքի հետ: Հաճախ այդ խնդիրը կապվում է քիչ քնելու կամ ալերգիայի հետ:

Ամեն դեպքում աչքերի տակ պարկերը երբեք գեղեցիկ, գեղագիտական տեսք չունեն և կարող են առաջացնել անհարմարություն: Հետևաբար մեզանից յուրաքանչյուրը փնտրում է դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: Նախքան կոսմետիկ եղանակներին անդրադառնալը, ladynews.am-ն առաջարկում է դիտարկել դրա դեմ պայքարի կենցաղային միջոցները:

Այսպիսով, ինչպես ազատվել աչքերի տակ կապույտ շրջանակից: Ահա մի քանի խորհուրդ.

Կտրատեք վարունգը կլորակներով, սառեցրեք սառնարանում, այնուհետև դրեք աչքերին: Երբ այն սկսի տաքանալ ձեր մաշկի ջերմությունից, փոխեք և դրեք նորը:

Տաք կոմպրեսներ սև թեյով: Դրանք ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն, վերացնում են աչքերի տակի այտուցվածությունը:

Դիմակ հում կարտոֆիլից: Քերել կարտոֆիլը, զանգվածը դնել աչքերին, պահել 30 րոպե:

Թեյի գդալը 15 րոպե պահել սառնարանում, այնուհետև դնել այն աչքերին' կոպերի վրա:

Դիմակ ջրիմուռներով: Դրանք հիանալի կերպով օգնում են պայքարել աչքերի այտուցվածության դեմ, լավացնում են արյան շրջանառությունը, օժտված են նաև մաշկը հարթեցնելու և վերականգնելու հատկությամբ:
 

Աչքերի տակ սևության խնդրի լուծում տնային պայմաններում. ladynews.am