.jpg)
Հանուն որձի ուշադրության՝ էգ գորիլան վիտամիններ է ընդունում. Լուսանկարներ
Գեղեցիկ մազածածկույթ և առողջ եղունգներ ունենալու համար Լոնդոնի կենդանաբանական այգու Էմմի անունով կապիկը վիտամիններ է սկսել ընդունել:


Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ Էմմին կենդանաբանական այգում վերջերս հայտնված Կումբուկ անունով որձի ուշադրությունը գրավելու համար սկսել է վիտամիններ և մարդկանց համար նախատեսված սննդային հավելումներ ընդունել:

Տեսնելով Էմմիի սիրահարվածությունը՝ կենդանաբանական այգու աշխատակիցները սկսել են աշխատել էգի իմիջի վրա:
Էմմին մի քանի տարի առաջ սկսել է տառապել մազաթափությամբ և մաշկի չորությամբ: Այդ արատները շտկելու համար գորիլան այժմ վիտամիններ է ընդունում: