.jpg)
Ջ. Ուորլիք. Բանակցություններում առաջընթացը ենթադրում է քաղաքական կամք
Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, իսկ Կիևում ԱԳ նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերն իսկապես ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ Կիևում նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումը հնարավորություն էր՝ առաջ շարժվելու ճանապարհների փնտրտուքի հարցում:
Միաժամանակ պետք է խոստովանել, որ առաջընթացը ենթադրում է քաղաքական կամք՝ ամենաբարձր մակարդակում»,- նշել է Ջ. Ուորլիքը:
Նրա տեղեկացմամբ՝ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել ավելի վաղ ձեռք բերված արդյունքների հիման վրա:
Անդրադառնալով Շվեցարիայի՝ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելուն, ամերիկացի համանախագահը նշել է, որ Շվեցարիան հակամարտությունները կարգավորելու պատմական փորձ ունի ու նրա ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման գործում ողջունելի է: