Լարիսա Ալավերդյան. Իշխանությունը օգտագործում է ոստիկանությանը
10/12/2013 15:28

Լարիսա Ալավերդյան. Իշխանությունը օգտագործում է ոստիկանությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցում կաշառակերությունը բավականին փաստական կերպով է ներկայացված և դրա դեմ, ըստ էության, բողոքում են նրանք, ում մասին դրանում տվյալներ են հրապարակվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մարդու իրավուքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` այժմ մարդիկ ավելի իրազեկ են դարձել իրենց իրավունքներին, և եթե դուրս գանք փողոց ու հարցնեք մարդկանց կարծիքը մեր դատական համակարգի մասին, ապա յուրաքանչյուր խելահաս, գրագետ մարդ կասի, որ Հայաստանում դատական համակարգը կոռումպացված է:

«Գրասենյակի աշխատանքը գնալով ավելի ու ավելի համակարգված է դառնում, սակայն այն ամուր հողի վրա կանգնելու շատ ժամանակ ունի: Դրա կայացմանը պետք է օժանդակել»,- ասաց նա:

Լ. Ալավերդյանը նաև նշեց, որ վատ ավանդույթ է դառնում խաղաղ գործողությունների ժամանակ ոստիկանության կողմից ակտիվիստների ցրումը: 

«Այս պարագայում ես նախ և առաջ պաշտպանելու եմ ոստիկանների իրավունքները, քանի որ գործող իշխանությունները օգտագործում են ոստիկաններին` որպես իրենց ապաշնորհ քաղաքականության ծածկ»,- ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է

Վճռաբեկի առանձին դատավորներ ունեն իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ


 

 

Լարիսա Ալավերդյան. Իշխանությունը օգտագործում է ոստիկանությանը