«Բարսելոնը» մտադիր չէ Մեսսիին նոր պայմանագիր առաջարկել
10/12/2013 20:05

«Բարսելոնը» մտադիր չէ Մեսսիին նոր պայմանագիր առաջարկել

«Բարսելոնի» տնտեսական գծով փոխտնօրեն Խավիեր Ֆաուսն անհրաժեշտ չի համարում ներկա պահին նոր պայմանագիր կնքել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, քանի որ դա տեղի է ունեցել տարեսկզբին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Չեմ հասկանում, ի՞նչ կարիք կա հիմա Մեսսիին առաջարկել նոր պայմանագիր: Մենք չենք կարող յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պայմանագրեր կնքել: Այս հարցը կատալոնյան թիմի մարզական տնօրեն Սուբիսարետտայի տեսադաշտում է:

Կհեռանա՞ Լեոն: Հավանականությունը հավասար է զրոյի»,- նշել է Ֆաուսը:
 

«Բարսելոնը» մտադիր չէ Մեսսիին նոր պայմանագիր առաջարկել