.jpg)
Մոուրինյոն դժգոհ է իր հարձակվողներից
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի ցանկացել գումար տրամադրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր էր հրավիրել նոր հարձակվողի:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, պորտուգալացի մասնագետը դժգոհ է ներկայիս հարձակվողների արդյունավետությունից, ինչի մասին բացահայտ հայտարարել է ԶԼՄ-ներին:
Այնուամենայնիվ, մինչև ամառ Մոուրինյոն ստիպված կլինի բավարարվել ունեցածով` ի դեմս հարձակվողներ Ֆերնանդո Տորրեսի, Սամուել Էտոոյի և Դեմբա Բաի: