Քաղկցեղի և փորկապության դեմ պայքարող զուգարանակոնք. Լուսանկարներ
10/12/2013 20:40

Քաղկցեղի և փորկապության դեմ պայքարող զուգարանակոնք. Լուսանկարներ

Սուրբ Մարտինի անվան քոլեջի ուսանողները նոր զուգարանակոնք են ստեղծել, որը կպայքարի փորկապության և քաղցկեղի դեմ:

Fedpost.ru-ի փոխանցմամբ` քոլեջի ուսանողները մասնակցել են մրցույթին, որտեղ պետք է ներկայացվեր «ապագայի զուգարանակոնքը»:



Հաղթող է ճանաչվել ուսանողների ներկայացված այն զուգարանակոնքը, որը կօգնի մարդկանց ճիշտ դիրքով հոգալ իրենց բնական կարիքները և կկանխարգելի ստամոքսի քաղցկեղի և փորկապության առաջացումը:



Դիզայները նշել են, որ սովորական զուգարանակոնքը ստիպում է մարդկանց բնական կարիքները հօգալ նստած դիրքով, ինչը վատ է անդրադառնում ստամոքսի աշխատանքի վրա: Նոր զուգարանակոնքը թույլ կտա օգտվել նրանից կքանստած:



Ուսանողների ևս մեկ նորարություն վերաբերում էր ցնցուղի ջրով աշխատող զուգարանակոնքին: Երրորդ նորաոճ զուգարանակոնքը, որը կարող է տեղադրվել քաղաքի պուրակներում, կօգտագործի մարդկանց կղանքը պուրակների բուսական աշխարհի պարարտացման համար:

Քաղկցեղի և փորկապության դեմ պայքարող զուգարանակոնք. Լուսանկարներ