Թթու ջուր - Նավուր ճանապարհը դժվարանցանելի է
10/12/2013 19:11

Թթու ջուր - Նավուր ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 17:30 -ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Թալինի, Մարալիկի, Ապարանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Տավուշի, Սիսիանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ - տեղ առկա է մերկասառույց :

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 19:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թթու ջուր - Նավուր ճանապարհը դժվարանցանելի է