Ֆյուլեն կոչ է արել Բաքվին՝ հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները
10/12/2013 21:06

Ֆյուլեն կոչ է արել Բաքվին՝ հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները

ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում համագործակցություն ծավալել, սակայն պաշտոնական Բաքուն պետք է հարգի իր քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու անհրաժեշտ շտկումներ մտցնի իր ընտրական օրենսդրությունում: Այս մասին, Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Եվրապաշտոնյան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել ստանձնած միջազգային պարտավորություններն ու քայլեր ձեռնարկել ԶԼՄ-ի ազատության, քաղաքացիների հավաքների ու միավորման իրավունքի իրացման բարելավման հարցում:

Վերջինս ընդգծել է, որ ծայրահեղ կարևոր քայլ է՝ փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրությունում՝ հետևելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներին:

Շ. Ֆյուլեն նշել է, որ այս հարցերում իշխանությունը պետք է շտապի, քանզի առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում. մեծ աշխատանքներ պետք է տարվեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: 

Ֆյուլեն կոչ է արել Բաքվին՝ հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները