Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
10/12/2013 11:13

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Այսօր և վաղը գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի գիշերը կնվազի 6-8, ցերեկը` 4-5 աստիճանով, 11-12-ի գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը կնվազի` 2-4 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևանում ցերեկը սպասվում է 0 -2, երեկոյան -1 -3, գիշերը -8 -10 աստիճան ցուրտ:

Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով