.jpg)
ԲՀԿ-ին չի քվեարկի ուրբաթ կեսգիշերին ԱԺ բերված օրինագծերին
Այսօր Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ներառվել են ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարված մի քանի օրինագծերի քննարկումն ու քվեարկությունն է:
Եվ այսպես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված և հապճեպ ԱԺ ներկայացված օրինագծերի քվեարկությանը:
«Մենք չենք մասնակցի քվեարկություններին, քանի որ Կառավարությունն ուրբաթ կեսգիշերին է բերել ու այս կերպ անհարգալից վերաբերմունք է դրսևորում խորհրդարանի նկատմամբ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ կենսաչափական անձանագրի և նույնականացման քարտի վերաբերյալ հայտարարեց, որ հաջորդ տարվա հունվարից կառավարությունը դարձյալ հարկահավաքությամբ է զբաղվելու:
«Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ, ըստ որի, հունվար ամսին 100 հազար քաղաքացի պետք է 30 հազար դրամ ծախսի՝ նոր կենսաչափական անձանագիր և նույնականացման քարտ ստանալու համար»,- ասաց Զ. Փոստանջյանը: