Արման Սաղաթելյան. Դավութօղլուի հետ Նախագահի հանդիպում նախատեսված չէ
11/12/2013 16:59

Արման Սաղաթելյան. Դավութօղլուի հետ Նախագահի հանդիպում նախատեսված չէ

Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում չի ունենա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը՝ Twitter-ի իր էջում կատարված գրառմամբ:

«ՀՀ Նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»,- գրել է Արման Սաղաթելյանը:

Նշենք, որ ՍՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով վաղը Երևան կայցելի նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Արման Սաղաթելյան. Դավութօղլուի հետ Նախագահի հանդիպում նախատեսված չէ